Ռուսաստանի ջավախահայ համայնքը կոչ է անում վրաց քաղաքագետներին` կանգնել հայ ժողովրդի կողքին13 ապրիլի 2010 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայերի համայնքը ուղերձով դիմել է Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների ղեկավարներին` մոտեցող Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. “Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: 1915 թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունը սկսեց հայերի զանգվածային ոչնչացում իրականացնել: 1915-1923 թթ. կոտորածի զոհ դարձավ 1,5 մլն մարդ, իսկ հարյուր հազարավոր հայեր ստիպված լքեցին իրենց հողերն ու տարագիր դարձան: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին լայնամասշտաբ հանցագործությունն էր` ուղղված էթնիկ պատկանելության մեկ ժողովրդի դեմ: Թուրքական կայսերական կառավարության իրականացրած գործողությունները համապատասխանում են ցեղասպանություն հանցագործությանը և ենթակա է միջազգային իրավունքի մեջ իր տեղը որոշելու: Վրաստանի ներկա իշխանություններն արհամարհում են հայերի բազմաթիվ խնդրանքները` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, իսկ Թուրքիան ժխտում է ցեղասպանության փաստը և խեղաթյուրում իրականությունը: Մենք բազմիցս հայտարարել ենք և կրկնում ենք, որ Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիային կստիպի հարգել միջազգային կարծիքը, սեփական ժողովրդի վրայից մաքրել “կեղտը” և իր կարևորագույն հարևանների` Հայաստանի և Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Վստահեցնում ենք, որ սա ողջ Հարավային Կովկասում խաղաղություն ու անդորր հաստատելու խնդրի լուծման ամենաիրական և արդարացի ուղին է: Մենք`Ռուսաստանի ջավախահայերս, դիմում ենք ձեզ` Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների հարգելի ղեկավարներ, խնդրելով հարգել աշխարհով մեկ ցրված հայ ժողովրդի տառապանքները և ապրիլի 24-ին բաց ճակատով կանգնել ձեր եղբայր հայ ժողովրդի կողքին: Վստահեցնում ենք ձեզ, որ աջակցությունն աննկատ չի մնա ու հայ ժողովուրդն անհրաժեշտության դեպքում Ձեզ անպայման կպատասխանի անկեղծ աջակցությամբ ու շնորհակալությամբ”: Տեղեկանք` Հայոց ցեղասպանություն; Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |