"Գարանտ-Լիմենս" ՓԲԸ-ին փոխադրվող գույքի ապահովագրության լիցենզիա տրամադրվեց

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 13-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, "Գարանտ-Լիմենս" ապահովագրական ՓԲԸ-ին նոր դասով լիցենզիա տրամադրվեց ("Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն", որը ծածկում է այն վնասները և կորուստները, որոնք պատճառվել են փոխադրման գործընթացի մեջ գտնվող գույքին (բեռներին)` անկախ փոխադրամիջոցի տեսակից), հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Խորհուրդը որոշեց նաև "Տրաստբանկ" ՓԲԸ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարել, ինչպես նաև հաստատեց "Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները" կանոնակարգ 16/1-ը, "Էլեկտրոնային փողերի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողերով գործարքների իրականացմանը ներկայացվող պահանջները" կանոնակարգ 16/2-ը և "Վճարահաշվարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգը":

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---