Էրդողանը վստահ է, որ ԱՄՆ նախագահը չի արտասանի “ցեղասպանություն” բառը![]() 13 ապրիլի 2010 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործի “ցեղասպանություն” բառեզրը հայ համայնքին ուղղված իր ապրիլի 24-ի ուղերձում: “Դա իմ ենթադրությունն է, քանի որ մինչ օրս ոչ մի ԱՄՆ նախագահ չի արտասանել այդ բառը, և ես գտնում եմ, որ նախագահ Օբաման ևս դա չի անի”,-ասել է Թուրքիայի վարչապետը: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Էրդողանն ասել է, որ ոչ մի ազգ կամ ժողովուրդ իրավունք չունի պարտադրել պատմության վերաբերյալ իր տեսակետը մեկ այլ ազգի կամ ժողովրդի, և Թուրքիան չի փորձում դա անել, հաղորդում է CNN-ը: 1981թ. ապրիլի 22-ին, Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը իր հայտարարություն մեջ (N4838) ասել է. “Հոլոքոսթի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես չպետք է մոռացվեն Հոլոքոսթին նախորդած Հայոց ցեղասպանությունն ու հաջորդած Կամբոջայի ցեղասպանությունը”: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |