Հայաստանում քննարկել են Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հարցը![]() 13 ապրիլի 2010 - 20:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ռուսական “Intersystems” ընկերության ներկայացուցիչներ Վիկտոր Աբրահամովին և Վլադիմիր Օստրովսկուն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել առողջապահության նախարարության մամլո ծառայությունում, հյուրերը նախարարին են ներկայացրել “Intersystems” ընկերության գործունեությունը, մասնավորապես էլեկտրոնային առողջապահության ոլորտում ընկերության ձեռքբերումները, առաջարկվող լուծումները, ինչպես նաև Հայաստանում դրանց ներդրման հնարավորությունները: Նախարարը հետաքրքրվել է, թե կոնկրետ Հայաստանում ըստ իրենց որտեղից պետք է սկսվի տեղեկատվության թվայանացումը և ինչ կտա դա համակարգին, հատկապես որ ոչ ամբողջական, բայց մասնակի առողջապահության համակարգում շրջանառվող տեղեկություններն արդեն իսկ թվայանացվում են: Բուժհաստատություններից դեպի նախարարություն եկող տեղեկատվական հոսքերը վաղուց թվայանցվում են: Հիշեցնենք, որ առողջության պահպանման առաջնային օղակում այս տարվանից գործում նոր համակարգ` յուրաքանչյուր հաճախման դեպք ներանցվում է համակարգիչ, բացի այդ բժշկի ազատ ընտրության ծրագիրը ևս իրականացում է համակարգչային հատուկ ծրագրի միջոցով: Հարություն Քուշկյանը, կարևորելով էլեկտրոնային առաղջապահության համակարգի լիարժեք ներդրումը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկում է ծավալել վերոնշյալ թեմայի շուրջ և պատասխանատուներին հանձնարարել ստեղծել մի ծրագիր, որը հնարավորություն կտա բարելավել համակարգի գործունեությունը և ամբողջացնել առկա տեղեկությունները մեկ համակարգի մեջ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |