ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ Վաշինգտոնում

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ Վաշինգտոնում

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Զրուցակիցները անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ եւ ՄԱԿ շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---