Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն զրույց են ունեցել

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն զրույց են ունեցել

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում անցկացվող միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի կողմից տված աշխատանքային ճաշի ընթացքում զրույց են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:

Նախարարների զրույցը վերաբերել է նախորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների շարունակմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---