ՀԿԵՈւ-ն օգտագործում է իր վագոնները Կովկաս-Փոթի լաստանավային երթուղով լրացուցիչ եկամուտ ստանալու համար

PanARMENIAN.Net - Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային երթուղով Հայաստանից բեռների փոխադրման արժեքը վերաբերում է միայն Ռուսաստանին պատկանող վագոններ բեռնված բեռներին: Այդ վագոնների համար նավափոխադրավճարը կազմում է 1300 դոլար/վագոն: Հայաստանից "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ին պատկանող վագոններով բեռների տեղափոխման նավափոխադրավճարը կազմում է 3800 դոլար/վագոն: Երկու դեպքում էլ տերմինալային ծախսերը կազմում են 900 դոլար:

"ՌեյլՎնեշտրանս" ՍՊԸ մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net ին հատկացված ծովային գծի մեկնաբանության մեջ ասվում է, որ ՀԿԵՈւ-ն, իր տնօրինության տակ ունենալով մեծ քանակությամբ ՌԵՈւ վագոններ, իր վագոններով բեռներ է տեղափոխում, որպեսզի հետո դրանց օգտագործման համար վճար վերցնի: Սակայն, աղբյուրի համաձայն, Ռուսաստանում այդ վագոնները չեն բեռնում, և ծովային գիծը ստիպված է դատարկ ուղարկել դրանք Հայաստան, ինչը շահավետ չէ Կովկաս-Փոթի լաստանավային գծին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---