Թբիլիսիի հայերը 1915 ստորագրություն կհավաքեն` Վրաստանի ղեկավարությանը հասցեագրված ուղերձի տակ14 ապրիլի 2010 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հայկական համայնքն այսօր 13:00-ին Թբիլիսիում “Հավլաբար” մետրոյի կայարանի մոտ անցկացնում է ակցիա, որի ընթացում հավաքելու է խորհրդանշական 1915 ստորագրություն` Վրաստանի նախագահին, խորհրդարանին և քաղաքական կուսակցություններին հասցեագրված ուղերձի տակ: Ինչպես հայտնում են կազմակերպիչները, ակցիան նվիրված է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի պատմության ամենաարյունոտ իրադարձությունների` Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին: Վրաստանի հայկական համայնքն արդեն դիմել է վրացական խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով, հաղորդում է apnsy.ge-ն: Հղումներ թեմայով. ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |