Գևորգ Պողոսյանը աշխարհի առաջնությանը կմասնակցի 94 կգ քաշային կարգում

Գևորգ Պողոսյանը աշխարհի առաջնությանը կմասնակցի 94 կգ քաշային կարգում

PanARMENIAN.Net - Եվրոպայի առաջնությունից հետո, որը տեղի ունեցավ Մինսկում, հայ ծանրորդները և հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը հանդիպել են լրագրողների հետ:

Հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ պետք չէ կանգ առնել ձեռք բերված արդյունքների վրա: Մարզիկները պետք է նոր նպատակներ դնեն իրենց առաջ: “Սեպտեմբերին մեզ լուրջ փորձություն է սպասում: 2010 և 2011 թթ. Աշխարհի առաջնությանը մարզիկները միավորներ կհավաքեն, ինչը թույլ կտա նրանց մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին”,-ասել է Մխիթարյանը:

Եվրպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը (85 կգ ք/կ) աշխարհի առաջնությանը կմասնակցի նոր քաշային կարգում`94 կգ: Իսկ Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը հուսով է, որ լավ ելույթ կունենա աշխարհի առաջնությանը:

Աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Արա Խաչատրյանը (85 կգ ք/կ) ծանր վնասվածքից հետո առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում նոր քաշային կարգում: “Շատ ուրախ եմ, որ վերջնականապես բուժեցի ոտքիս վնասվածքը և հուսով եմ, որ աշխարհի առաջնությանը շատ ավելի հաջող ելույթ կունենամ”,-ասել է Խաչատրյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---