Ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը Լիբանան14 ապրիլի 2010 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 13-ին երեկոյան Լիբանանում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել քաղաքական կուսակցությունների եւ համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է Լիբանանում ունեցած իր արդյունավետ հանդիպումների մասին, նշելով, որ թե երկրի նախագահի, թե խորհրդարանի ղեկավարի եւ թե վարչապետի կողմից ջերմ ընդունելության է արժանացել: “Չափազանց կարեւոր է, որ լիբանանահայերը ընդունվում ու գնահատվում են ոչ միայն որպես հայ, այլեւ որպես Լիբանանի արժանավոր, ստեղծարար քաղաքացիներ: Մանավանդ որ մեր հայրենակիցները նաեւ ներկայացված են խորհրդարանում ու կառավարությունում”,-ասել է ՀՀ ԱԺ խոսնակը: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են նաեւ Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հովիկ Աբրահամյանն իր խոսքում ասել է, որ Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները Լիբանանի հետ: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն, փաստելով, որ անհրաժեշտ է տնտեսական հարաբերությունները զարգացնել եւ հասցնել քաղաքական հարաբերությունների մակարդակին, որոնք չափազանց սերտ են ու ջերմ: Լիբանանում Հայաստանի դեսպանության բակում, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցի շրջանակում իրականացվել է «Մշակույթների երկխոսություն» ակցիա. հայ ժամանակակից արվեստը ներկայացնող նկարիչներ Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը եւ Արմեն Գեւորգյանը լիբանանյան հողի վրա ավարտել են հայ-լիբանանյան մշակութային կապերին նվիրված, տասներկու կտավներից կազմված մեկ միասնական գործ, որ սկսվել էր հայկական հողից: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այն նվիրել է Լիբանանի խորհրդարանին եւ կառավարությանը` ի նշան հայ-լիբանանյան ջերմ բարեկամության, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |