ՀՀ ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-Հայաստան ձևաչափով նիստին![]() 14 ապրիլի 2010 - 22:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-ին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի ՆԱՏՕ-Հայաստան ձևաչափով նիստին, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նիստի ընթացքում քննարկվել են Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում նորացված գործընկերության նպատակները: ՀՀ պատվիրակությունը պաշտպանական բարեփոխումների շարքում ներկայացրել է պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրման գործընթացը: Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում իրականացված պաշտպանական բարեփոխումները` ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը և պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Նիստի ընթացքում քննարկվել է նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գործունեությունը, որը արժանացել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության բարձր գնահատականին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |