ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում15 ապրիլի 2010 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին£ Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրերով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանին, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կիցª ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Յուրի Մանուկյանին, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում£ Նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրել ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներքոհիշյալ աշխատակիցներին ՀՀ մեդալներով պարգևատրելու մասին. “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի մեդալով` Արտյոմ Բաբաջանյանը - ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միքայել Նազարյանը - ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Մարտական ծառայության մեդալով` Սամվել Ավետիսյանը - ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սմբատ Ավեստիսյանը - ՀՀ ոստիկանության Եր&ան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի տեղա¬կալ, ոստիկանության փոխ-գնդապետ Պավել Խաչիյանը - ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Էդուարդ Կալիյանը - ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարեգին Միրզոյանը - ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը - ՀՀ ոստիկանության անձնագրային & վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Մուրադյանը - ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Ազատ Սարգսյանը - ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր, հաղորդում է նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |