Հայաստանի տնտեսությունը բարելավման կարիք ունի միկրոմակարդակում15 ապրիլի 2010 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Մակրոմակարդակում տնտեսական աճի հետ զուգահեռ Հայաստանի տնտեսությունը պետք է աճ ապահովի նաև միկրոմակարդակում, ապրիլի 15-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` բարձրացնելով խոշոր հարկատուների հանդեպ հսկողության խստացման հարցը: "Իսկ ստուգումների քանակն ավելացնելով` մենք միկրոմիջավայր չենք բարելավում: Մենք ընդամենը ավելացնում ենք դժգոհությունը տասնյակ հազարավոր ձեռնարկությունների, դժգոհություն պետության նկատմամբ, որովհետև մենք չենք կատարում մեր խոստումը",- ասաց նա: Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը նշեց, որ առարկայական պետք է լինի այդ միջավայրը, որովհետև համախառն ներքին արդյունքի աճը, որ այսօր առկա է, ավելի շատ պայմանավորված է կառավարության մակրոտնտեսական գրագետ քաղաքականությամբ, ընդլայնողական քաղաքականությամբ, որովհետև "մենք տնտեսության մեջ ներարկել ենք մեծ ծավալի գումարներ, և դա չի կարող տնտեսական աճի չհանգեցնել, բայց միկրոմիջավայրը մենք պետք է բարելավենք": Նրա խոսքով, պետք է նվազագույնի հասցնել շփումները հարկ վճարողների հետ և հիմնականում աշխատել ռիսկերի վրա հիմնված վերահսկողությամբ, անհանգստացնել միայն այն հարկատուներին, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները: "2008-2009 թթ. հարկային մարմինների կողմից կատարված ստուգումների պարզ է դարձել, որ կառավարությունը բազմաթիվ բողոքներ է ստանում այն մասին, որ ստուգումների քանակը փոքր և միջին ձեռնարկություններում չի նվազել”,- ասաց նա: Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ Հարկային մարմինների կողմից կատարած հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009թ. ավելացել է 82 տոկոսով, մինչդեռ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են 25 տոկոսով, և այդ ցուցանիշները մտահոգիչ են: Այդ կապակցությամբ վարչապետը նշեց, որ ցուցանիշների մեջ կան շեղումներ. ստուգումների քանակը 82 տոկոսով, այդ թվում, խոշոր հարկատուների մոտ` 30 տոկսով, մինչև 58 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ` 70 տոկոսով, իսկ մյուս բոլոր հարկատուների մոտ 250 տոկոսով: Միևնույն ժամանակ հարկատուների երեք խմբերի մոտ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նախորդ տարվա հետ համեմատած նվազել են 2-3 անգամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |