«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցային մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերությունը դրականորեն է արձագանքել 60 օրվա ընթացքում վիճարկելի հարցերի շուրջ բանակցություններ վարելու Հայասւանի կառավարության նախաձեռնությանը: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, ընկերության ղեկավարությունը ակնկալում է, որ առաջիկա բանակցությունները դրական ավարտ կունենան: Այդ կապակցությամբ ընկերությունը սույն թվի նոյեմբերի 19-ից կդադարեցնի Հայաստանի կառավարության կամ երրորդ կողմի դեմ դատական հայցերի նախապատրաստումը: Միեւնույն ժամանակ «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից կամ պահանջներից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---