Տասը օր հետո լույս կտեսնի Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուն15 ապրիլի 2010 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Համո Սահյանի պոեզիայում գտնում ենք մեր զգացմունքները, մտքերը, ինչը ինքնին ապացույց է հայ բանաստեղծի անսահման ու յուրօրինակ տաղանդի: Այսօր էլ նրա արվեստի պահանջը զգում է մեր հասարակությունը: Տպագրության է պատրաստվում բանաստեղծի ստեղծագործությունների ժողովածուն: “Հրատարակչական ծրագրերի շրջանակներում ստեղծվել է Համո Սահյանի տարբեր տարիների ստեղծագործությունների ժողովածուն: Մենք ուրախությամբ հայտնում ենք, որ հայ բանաստեղծների հինգ ժողովածուների շարքում, որոնց հոբելյանները նշվել են անցյալ տարի, 10 օր հետո լույս կտեսնի նաև Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուն”, - հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործակալության բաժնի պետ Սեյրանուհի Գեղամյանը: Նրա խոսքերի համաձայն, յուրաքանչյուր ժողովածու հրատարակվելու է 500 օրինակ, իսկ հրատարակման բյուջեն կազմում է 1 մլն 500 հազ. դրամ: Գրքերի հինգհատորյակը կազմում են Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Հրաչյա Հովհաննիսյանի, Պարույր Սևակի բանաստեղծությունների ժողովածուները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |