Երևան-Փարիզ չվերթը հետաձգվել է Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով

Երևան-Փարիզ չվերթը հետաձգվել է Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով

PanARMENIAN.Net - “Արմավիա” ընկերության Երևան-Փարիզ չվերթը հետաձգվել է Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել “Զվարթնոց” օդանավակայանի մամլո ծառայությունում:

Երևանում Air France ավիաընկերության ներկայացուցչությունում ճշտել են, որ դեպի Փարիզ բոլոր չվերթերը հետաձգվել են մինչև 14:00` Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Ֆրանսիան 24 օդանավակայան է փակել երկրի հյուսիսում` ներառյալ Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանը, այն դեպքում, երբ Գերմանիան նախօրեին փակել էր Բեռլինի ու Համբուրգի օդանավակայանները:

Եվրամիության երկրներում նախօրեին հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել շուրջ 5 հազար ավիաչվերթեր: Իր օդային տարածքն ամբողջությամբ փակել են թռիչքների համար Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան ու Շվեդիան:

Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով առաջացած մոխրի ամպը կաթվածահար է արել ավիահաղորդակցությունը հյուսիսային Եվրոպայում և Ռուսաստանի հյուսիս-արևմտյան շրջաններում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---