Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լուրջ սառեցում է նկատվում16 ապրիլի 2010 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Սարգսյան-Էրդողան հանդիպումն Վաշինգտոնում անցավ առանց տեսանելի հաջողության: Հակառակը, կարելի է արձանագրել լուրջ սառեցում երկու երկրների միջև: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Սանքտ Պետերբուրգի Ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, դրա պատճառները մի քանիսն են: “Վերջին իրադարձություններն, ինչպիսիք են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, նախագահ Սարգսյանի կողմից Թուրքիայի հասցեին հնչած մեղադրանքներն` Հայաստանի և Սփյուռքի միջև սեպ խրելու վերաբերյալ և Էրդողանի հայտարարությունն Ղարաբաղի հարցում ի նպաստ ադրբեջանական դիրքորոշոման չեն կարող նպաստել հարաբերությունների ամրապնդմանը: Թուրքիայի խորհրդարանը, հավանաբար, չի վավերացնի Արձանագրությունները, քանի դեռ չի փոխվել Հայաստանի դիրքորոշումը ՍԴ որոշման տեքստի վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ կոշտ հայտարարությունն այդ հարցում դեռ ուժի մեջ է: Թվում է, թե գործընթացն այլևս ԱՄՆ-ի նման միջնորդի կարիք չունի: Կոնգրեսի հայտնի որոշումը վնասեց Թուրքիայում Հայաստանի հետ երկխոսության կողմնակիցների հեղինակությանը, և այժմ գործընթացը կաորղ է ձգձգվել”,-ասել է փորձագետը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |