Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում տեղի կունենա hոգեհանգստի արարողություն` ի հիշատակ ավիավթարի հետևանքով զոհված լեհ պետական գործիչների

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում տեղի կունենա hոգեհանգստի արարողություն` ի հիշատակ ավիավթարի հետևանքով զոհված լեհ պետական գործիչների

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ապրիլի 17-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում հոգեհանգստի պատարագ է մատուցելու` ի հիշատակ Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու և նրա տիկնոջ, Լեհաստանի պետական այրերի և եկեղեցականների, հաղորդում է Մայր Աթոռ սբ. Էջմիածնի մամլո-գրասենյակը:

Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին ապրիլի 10-ին Սմոլենսկում ավիավթարի է ենթարկվել: Լեհաստանի նախագահը կնոջ և պաշտոնական պատվիրակության հետ Տու-154 ինքնաթիռով մեկնում էր Կատին հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար: Ինքնաթիռում եղել է 96 մարդ. 88 ուղևոր և անձնակազմի 8 անդամներ, ոչ ոք չի փրկվել

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---