Երևանում տեղի է ունենալու Եվրոպական գործարար կոնգրեսի կոմիտեի նիստը16 ապրիլի 2010 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Երևանում տեղի կունենա Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով Կոմիտեի նիստը՝ «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում. հետճգնաժամային շեշտադրումներ» թեմայով, հաղորդում է “ՀայՌուսգազարդի” մամլո ծառայությունը: ԵԳԿ-ի Կոմիտեի աշխատանքներին կմասնակցեն գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից, այդ թվում “Գազպրոմ” ԲԲԸ, Overgas, “Գազֆոնդ”, “ՆԻԻգազէկոնոմիկա”, “Զապսիբգազ” ՓԲԸ, “Բելգրազպրոմբանկ” ԲԲԸ, NGCC, Calyon Rusbank, BNP PARIBAS Siemens IT Solutions and Services (Siemens LLC), Deutsche Bank Comerzbank, Ingbank, Comita, KPMG, BDO,UBS, SIGESSE s.a., PricewaterhouseCoopers և այլ կազմակերպություններից: Կոմիտեի նիստին ողջույնի խոսքով հանդես կգա “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: ԵԳԿ Կոմիտեի նիստի աշխատանքների արդյունքները կամփոփի “Գազպրոմ” ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ- Ֆինանսատնտեսական Դեպարտամենտի պետ, ԵԳԿ Նախագահության անդամ, օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով Կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովը: ![]() ![]() Եվրոպական գործարար կոնգրես Եվրոպական գործարար կոնգրեսը միջազգային ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերին Բոնն քաղաքում (Գերմանիա): ԵԳԿ կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բեռլինում: ԵԳԿ-ի կազմում ընդգրկված են ԵԱՀԿ 21 երկրներից 97 անդամ: ԵԳԿ-ի նախագահն է “Գազպրոմ” ԲԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |