Խոսրով Հարությունյան. Հայաստանում չի մշակվում հողերի 40-50 տոկոսը

Խոսրով Հարությունյան. Հայաստանում չի մշակվում հողերի 40-50 տոկոսը

PanARMENIAN.Net - Հայաստանում չի մշակվում հողերի 40-50 տոկոսը կամ 90 հազար հա: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրային խորհրդի ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացման խնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, վերջին 20 տարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների դրությունը չի լավացել, նրանք մնացել են նույքան անօգնական, որքան 90-ականների սկզբներին:

“Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել գյուղացիների համար, որպեսզի նրանք շահագրգռված լինեն հողի մշակման մեջ: Ներկա պայմաններում դա նրանց համար շահավետ չէ”,- ասել է նա:

Հարությունյանի խոսքերով, գյուղատնտեսական քաղաքականության մեջ պետք է իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում շեշտը դրվելու է գյուղացի-արտադրողների վրա, որոնք իրենց աշխատանքի հաշվին կկարողանան ապահովել ընտանիքը: “Դրան կարելի է հասնել գյուղատնտեսական կոոպերացիաների կազմում միավորվելու ճանապարհով”,- ավելացրել է նա:

Հանրային խորհրդի ներկայացուցչի խոսքերով, պետությունը կարող է նպաստել կոոպերացիաների զարգացմանն օրենսդրական դաշտը բարելավելու և վարկեր տրամադրելու ձևով ֆինանսական աջակցություն ցույց տալու միջոցով: “Կոոպերացիաները կարող են դառնալ հակամենաշնորհային ինստիտուտ, քանի որ հենց գյուղացիները կարող են մասնակցել բոլոր գործընթացներին ինչպես հողերի մշակման, այնպես էլ արտադրանքի իրացման գործում”,- ասել է Հարությունյանը:

Գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացմանը նվիրված խորհրդաժողովը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հանրային խորհրդի և Ագրարային համալսարանի կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---