Հայաստանի գյուղատնտեսության մեջ ներդրումների տարեկան ծավալը կազմում է 12-15 մլրդ դրամ16 ապրիլի 2010 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ գյուղատնտեսությունը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 21 տոկոսը, ընդ որում նախկինում այն կազմել է 30 տոկոս: Այդ մասին Երևանում բացված խորհրդաժողովում, որը նվիրված էր գյուղական կոոպերացիայի զարգացման խնդիրներին, հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սամվել Ավետիսյանը: Ըստ նրա, եթե 2006թ. գյուղատնտեսության մեջ ներդրվել է 5 մլրդ դրամ, ապա այժմ ներդրումների ծացալն աճել է մինչև 12-15 մլրդ դրամ, ընդ որում այդ միջոցները բավարար են միայն կոսմետիկ աշխատանքների համար: “Այն միջոցները, որոնք ներդրվում են Հայաստանի գյուղատնտեսության մեջ, չափազանց քիչ են արդյունավետ արդյունենքր ակնկալելու համար”,-հավել է փոխնախարարը: Գյուղական կոոպերացիայի զարգացման խնդիրներին նվիրված խորհրդաժողովը կազմակերպել էին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Հանրային խորհուրդը և Ագրարային համալսարանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |