ՀՀ նախագահը զորակցություն է հայտնել Չինաստանի նախագահին եւ բարեկամ ժողովրդին![]() 16 ապրիլի 2010 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին: ՀՀ նախագահն անձամբ իր եւ հայ ժողովրդի անունից վշտակցություն եւ զորակցություն է հայտնել Չինաստանի նախագահին եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին` մարդկային մեծ կորուստներ եւ ավերածություններ պատճառած երկրաշարժի կապակցությամբ: ՙԿիսելով Ձեր եւ Չինաստանի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն: Համոզված եմ, որ Չինաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները թույլ կտան հաջողությամբ հաղթահարել աղետի հետեւանքները՚,-ասված է հեռագրում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |