“ԱրմենՏել” ընկերությունը նկարներ կնվիրի Հայոց ցեղասպանության թանգարանին16 ապրիլի 2010 - 17:52 AMT PanARMENIAN.Net - “ԱրմենՏել՚”ՓԲԸ (Beeline ապրանքանիշով) Հայոց ցեղասպանության թանգարանին կնվիրի հայ նկարիչների 5 ստեղծագործություն: Դրանք Հովհաննես Ավետիսյանի, Գրիշա Թորոսյանի, Հրանտ Միրզոյանի, Հարություն Հակոբյանի և Տիգրան Բարխանաջյանի աշխատանքներն են, որոնք ներկայացված են ապրիլի 16-ին բացված Հայոց ցեղասպանության 95 ամյակին նվիրված ցուցահանդեսում: Հետագայում այդ նկարները կցուցադրվեն թանգարանում: “Ռուսաստանը միշտ ընդունել է հայ ժողովրդի այս ողբերգությունը որպես իր սեփականը: Որպես ազգային օպերատորի ղեկավար և ռուս ազգի ներկայացուցիչ ես մեծ պարծանքով ընդունեցի “Աշխարհի հայ նկարիչների միության” առաջարկը` Ցեղասպանության թանգարանին սատարելու մասին: Համոզված եմ, որ արվեստի այս հրաշալի գործերը կհարստացնեն Ցեղասպանության թանգարանի ֆոնդը”,- նշվում է ցուցահանդեսի բացման առթիվ հնչած “ԱրմենՏել՚” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի ուղերձում: Ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի ապրիլի 16-27-ը: Կներկայացվեն հայ դասական և ժամանակակից գեղանկարիչների աշխատանքները` նվիրված Հայոց Մեծ եղեռնին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |