ԵՊԼՀ-ում կգործի վրացերեն լեզվի ամբիոն16 ապրիլի 2010 - 18:50 AMT PanARMENIAN.Net - 100 հայ և 100 վրացի ուսանողների ուսումը, որոնք քննություններից բարձր միավորներ են հավաքել, վճարելու է պետությունը Առաջին անգամ Հայաստանի և Վրաստանի պատմության մեջ Երևանի լեզվաբանական համալսարանում բացվելու է վրացերենի ամբիոն: Քարթվելագիտության ամբիոն բացելու մասին որոշումն ընդունվել էր երկու երկրների կրթության նախարարների` Դմիտրի Շաշկինի և Արմեն Աշոտյանի կողմից ապրիլի 16-ին Թբիլիսիում: Կողմերը քննարկել նաև կրթության, նոր ուսումնական ծրագրերի ոլորտում համագործակցության հեռանկարները, որոնք շահավետ պայմաններ են առաջարկում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին բուհ ընդունվելու համար: Նույն աղբյուրի տվյալներով, 2010-ին Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները վրացական բուհեր են ընդունվելու ընդհանուր քննության հիման վրա: Դիմորդներն ընդունվելիս անցնելու են վրացերեն լեզվի մեկամյա դասընթաց, ինչը թույլ կտա հետագայում ուսումը շարունակել վրացերենով: 100 հայ և 100 վրացի ուսանողների ուսումը , որոնք քննություններից բարձր միավորներ են հավաքել, վճարելու է պետությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |