Լազար Միրզոյան. Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նկարները հետագայում պետք է միայն հաղթանակ արտացոլեն![]() 16 ապրիլի 2010 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես: “Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի հետ կապված` շատերն են ցանկանում արտահայտվել, այդ թվում` արվեստի գործիչները: Ես շատ երախտապարտ եմ, որ Հայ նկարիչների համաշխարհային միությունն ակտիվ կերպով մասնակցել է այդ ցուցահանդեսի կազմակերպմանը: Մենք հուսով ենք, որ ցուցահանդեսը կհասնի իր նպատակին` կհիշեցնի մեզ բոլորիս այն ողբերգական օրերի մասին, որոնք չպետք է կրկնվեն”,- իր ողջույնի խոսքում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: “Դեռ շատ սերունդներ պետք է անդրադառնան Ցեղասպանության թեմային: Ցեղասպանության ժամանակ արված նկարները շատ տխուր են, բայց ժամանակի ընթացքում դրանք սկսեցին փոխվել. սկսեցին արտացոլել պայքար, և ես հուսով եմ, որ հետագայում այդ նկարները պետք է միայն հաղթանակ արտացոլեն, քանի որ մենք հաղթողների ազգ ենք”,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը` Հայ նկարիչների համաշխարհային միության անդամ Լազար Միրզոյանը: Այցելուները մեկ ցուցադրությունում տեսել են հայ նկարիչների` Ցեղասպանության թեմայով ստեղծագործությունները. Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Սարգիս Խաչատրյան, Հակոբ Հակոբյան, Հարություն Հարությունյան. Արա Շիրազ, Հարություն Հակոբյան, Ղազար Միրզոյան, Արարատ Սարգսյան և ուրիշներ: Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունեցել ցուցահանդեսը ներկայացնող գրքի շնորհանդես, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին չհրատարակված լուսանկարչական նյութեր: Բացմանը ներկա էին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմը, Հայ նկարիչների համաշխարհային միությունը և Հայաստանի Ազգային պատկերասրահը: Հովանավորն է` ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ): ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |