Ամենահին կոշիկը գտնվել է Հայաստանի տարածքում

PanARMENIAN.Net - Արենիի քարանձավում (Հայաստան) հնէաբանները հայտնաբերել են պղնձե դարի (էնեոլիթի) ամենահին կոշիկը, որը պատկանում է մ.թ.ա. 3600-3500 թթ., հաղորդել է Հայաստանի ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը` ապրիլի 16-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

“Այն չափազանց կարևոր գտածո է`ամբողջությամբ պահպանված: Այս հնագիտական գտածոյի եւ դրա ժամանակակից նմուշի միջև ոչ մի տարբերություն չկա ո’չ որակի, ո’չ գործվածքի տեխնիկայի և ոչ էլ նախշերի առումով: Այս կոշիկը մինչ օրս հայտնաբերված կոշիկներից ամենահին հնագիտական գտածոն է”, - ընդգծել է Պավել Ավետիսյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---