"Նոր ալիք" 2010-ում Հայաստանը կներկայացնի Սոնա Շահգելդյանը

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց "Նոր ալիք" մրցույթի հայկական ազգային նախընտրական փուլի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իզաբելլա Մանասարյանը, ապրիլի 14-ին Մոսկվայում կայացած կիսաեզրափակչում ժյուրին գերապատվությունը տվեց Հայաստանի երկու ներկայացուցիչներից միայն մեկին` Սոնա Շահգելդյանին, և հենց նա էլ Յուրմալա կմեկնի "Նոր ալիք" մրցույթին մասնակցելու համար:

Հայաստանում ազգային նախընտրական փուլն առաջին անգամ էր ընթանում: Դրան մասնակցում էին 28 երիտասարդ կատարողներ, որոնցից կիսաեզրափակիչ հասան երկու թեկնածուներ` Սոնա Շահգելդյանն ու Անի Արզումանյանը: "Նոր ալիք" մրցույթը տեղի կունենա հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը Յուրմալայում` Լատվիա:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---