ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը և Թուրքիան պարտավորություններ են ստանձնել և պետք է կատարեն դրանք17 ապրիլի 2010 - 12:48 AMT PanARMENIAN.Net - “Այս շաբաթ տեղի ունեցան շատ բովանդակալից հանդիպումներ ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմերի հետ, և մենք շարունակում ենք երկու երկրների հետ աշխատանքի ճիշտ բանաձև գտնելու փորձերը”,- Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացը: “Գործընթացն արգելակվեց անցյալ տարվա աշնանը, երբ Հայաստանը և Թուրքիան ստորագրեցին հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը և Թուրքիան վավերացնեն Արձանագրությունները, որոնք շահավետ են երկու երկրների համար”,- ասել է ամերիկացի դիվանագետը: Նա նաև նշեց, որ Հայաստանը և Թուրքիան որոշակի պարտավորություններ են ստանձնել և պետք է կատարեն դրանք: “Բարդություններ կան խորհրդարանների հետ աշխատանքում: Մենք գիտենք, որ դա բարդ գործընթաց է: Մենք գիտենք, որ զգացմունքներ կան երկու կողմերից, ռիսկ` երկու կողմերից, բայց մենք շարունակելու ենք կառուցողական համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի հետ, որպեսզի փորձենք գործընթացն ավարտին հասցնել”,- ասել է Քրոուլին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |