Զինծառայողները կբարեկարգեն հուշարձաններն ու պատմամշակութային վայրերը

Զինծառայողները կբարեկարգեն հուշարձաններն ու պատմամշակութային վայրերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ը նշվում է որպես «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր»: Այդ կապակցությամբ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում զինծառայողների կողմից կատարվելու են ճարտարապետական հուշարձանների և պատմամշակութային այլ վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:

Միջոցառումը նպատակ ունի ոչ միայն կարգի բերել ու բարեկարգել հուշարձաններն ու դրանց շրջակա տարածքը, այլև կոչված է զինծառայողներին ծանոթացնելու մեր հայրենիքի պատմամշակութային մեծարժեք ճարտարապետական հուշարձաններին, օժանդակելու զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը:

Միջոցառման շրջանակներում ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի Օղակաձև զբոսայգի, տեղում կհետևի Վարդան Մամիկոնյան արձանի և Սբ Գր. Լուսավորիչ եկեղեցու շրջակայքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---