Երևանի “Էրեբունի” թանգարանում կբացվի “Երևանյան գարեջուր` Ուրարտուից” խորագրով ցուցահանդես17 ապրիլի 2010 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին “Էրեբունի” պատմաճարտարապետական թանգարան-արգելոցում կբացվի ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվի Ուրարտուում գարեջրի արտադրության տեխնոլոգիան: Այս մասին ապրիլի 17-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, այնուհետև նշել. “Դեռևս մ.թ.ա. 9-7-րդ դարերում Էրեբունիում արտադրվել է գինի և գարեջուր: Ցուցահանդեսում կներկայացվեն հին Ուրարտուում և ժամանակակից Հայաստանում գարեջրի պատրաստման տեխնոլոգիաները: Ցուցահանդեսը կպատմի, թե ինչ գարեջուր է արտադրվել Էրեբունիում, և ինչպիսին է արտդրվում այսօր: Միջոցառումը կանցկացվի “Երևան գարեջուր” ընկերության համագործակցությամբ: Ցուցահանդեսը “Երևանյան գարեջուրը Ուրարտուից” միջոցառումների շարքի մի մասն է, որը նվիրված է հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային օրվան: Առաջին անգամ այդ օրը նշվել է 1983 թ. ապրիլի 18-ին: “ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2010 թ. հայտարարել է Գյուղատնտեսական ժառանգության տարի: Ի նչպես հայտնի է, Կարմիր բլուր և Էրեբունի վայրերը համարվում են գյուղատնտեսական վայրեր և ներկայում պատմաբաններից, հնէաբաններից, ճարտարապետներից կազմվել է մի հանձնաժողովը, որը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ մշակում է “Էրեբունի” թանգարան-արգելոցի վերականգնման ծրագիր, իսկ Երևանի քաղաքապետարանը մտադիր է Էրեբունին դարձնել քաղաքի բրենդը”, - հայտնել է թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: Ինչպես նշել է պատմաճարտարապետական թանգարան-արգելոցի տնօրենը, թանգարանի ամենաբարդ խնդիրը պարսպապատի վերականգնումն է, որն արագ լուծման կարիք ունի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |