Ապրիլի 14-17-ը Բակո Սահակյանը քննարկել է մայիսի 23-ին կայանալիք ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերը18 ապրիլի 2010 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-17-ը մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետության կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են մայիսի 23-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցեր: ԼՂՀ ղեկավարն ընդգծել է, որ գալիք ընտրությունները քաղաքական պատասխանատու իրադարձություն են հանրապետության համար, և իշխանության բոլոր թևերը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է անեն ամեն ինչ` ապահովելու ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակը և պատշաճ ընթացքը, յուրաքանչյուր կուսակցության և անկուսակցական թեկնածուի համար ստեղծելով հավասար ու արդար մրցակցության պայմաններ: Բակո Սահակյանը ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և պատգամավորության թեկնածուներին կոչ է արել ընտրարշավը վարել քաղաքակիրթ ձևով, կառուցողական մթնոլորտում, օրենսդրության և բարոյական նորմերին համապատասխան: Նախագահը նշել է, որ Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կապահովեն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |