ՀԿԵՈւ-ում ստեղծվել է հասարակական տեսուչների ինստիտուտ19 ապրիլի 2010 - 12:26 AMT PanARMENIAN.Net - “Հարավ-կովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ում ստեղծվել է հասարակական տեսուչների ինստիտուտ` երկաթուղու ղեկավարների և շարքային աշխատողների միջև միջանկյալ օղակ ստեղծելու նպատակով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: “Հասարակական տեսուչների ստեղծումը թույլ կտա շարքային երկաթուղայինների համար առավելագույնս մատչելի դարձնել գնացքների անվտանգ շարժման նորմատիվ փաստաթղթերի էությունը, ինչպես նաև հսկողությունը դրանց կատարման վրա”,- ասվում է հաղորդագրության մեջ: Հասարակական տեսուչները 50 հոգու չափով ընտրվելու են աշխատողների շարքից: Հասարակական տեսուչների առջև ծառացած առաջնային խնդիրներից մեկն աշխատանքային կարգուկանոնի և երկաթուղայինների գիտակցության բարձրացումն է: Աշխատանքային կարգուկանոնի հսկողությունից և կատարումից բացի հասարակական տեսուչները պահանջներ են ներկայացնելու ծառայությունների ղեկավարությանը և ենթաբաժիններին հրահանգների հիմնավորված լինելու և երկաթուղու աշխատանքի տարբեր ոլորտների նրանց ազդեցության վերաբերյալ: Հասարակական տեսուչների գործունեությունը թույլ կտա որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել երկաթուղայինների վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |