Կիևում տեղի են ունենալու Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ![]() 19 ապրիլի 2010 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Ուկրաինայում տեղի է ունենալու “Հայոց ցեղասպանություն. առանց մոռացության իրավունքի” թեմայով կլոր սեղան, որի կազմակերպիչներն են Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսը և Analitika.at.ua տեղեկատվական վերլուծական կենտրոնը (ՏՎԿ) Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Analitika.at.ua ՏՎԿ ղեկավար Մարատ Հակոբյանը, կլոր սեղանին ներկա են լինելու հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դիվանագիտկան կորպուսի ներկայացուցիչներ: Փորձագետի խոսքերով, միջոցառումը ներկայացուցչության մակարդակով աննախադեպ է: Հայոց ցեղասպանությունն այդպիսի բարձր մակարդակով Ուկրաինայում դեռ չի քննարկվել: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է ցուցահանդեսի կազմակերպում` նվիրված Հայոց ցեղասպանությանը, առաջին անգամ ուկրաինական արխիվներից ցուցադրվելու են նյութեր, որոնք վկայում են անցյալ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին: Ապրիլի 24-ին ցուցահանդեսը բոլոր ցանկացողների համար ներկայացվելու է Ուկրաինական տանը (Կիև, Կրեշչատիկ փ.2), որտեղ տեղի է ունենալու նաև Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմի ցուցադրություն և համերգ-ռեքվիեմ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |