Դոնի Ռոստովում տեղի կունենա “Վերածնված ազգի պատմությունը” խորհրդաժողովը` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-ամյակին![]() 19 ապրիլի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Խորհրդաժողովը տեղի է ունենում պատմության ոլորտում փորձագետների, իշխանության ներկայացուցիչների, հոգևորականության և այլ ազգային համայնքների մասնակցությամբ: “Վերածնված ազգի պատմությունը” երիտասարդական միջբուհական խորհրդաժողովը` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին, տեղի է ունենալու 2010-ի ապրիլի 23-ին Ռոստովի Պետական տնտեսագիտական համալսարանում: Խորհրդաժողովը կազմակերպել է Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնքը, և անցկացվում է 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած արյունոտ իրադարձությունների մասին հասարակությանը տեղեկացնելու և հայ ժողովրդին համախմբելուն ուղված միջոցառումների շրջանակներում: Խորհրդաժողովը տեղի է ունենում պատմության ոլորտում փորձագետների, իշխանության ներկայացուցիչների, հոգևորականության և այլ ազգային համայնքների մասնակցությամբ: Խորհրդաժողովի ընթացքում նախատեսվում է Ցեղասպանության մասին նյութերի շնորհանդես, լուսանկարների ցուցահանդես և կինոդիտում, հաղորդում է Miasin.Ru-ն: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |