3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է արծաթե մեդալներ

3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է արծաթե մեդալներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունեցել 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում վերջին խաղերը, որը մեկնարկել էր ապրիլի 14-ին

Եզրափակչում Հայաստանի հավաքականը հանդիպել է Հյուսիսային Կորեայի հավաքականի հետ: Առաջնության երկրորդ խաղում հայ հոկեիստները խաղում էին հյուսիսկորեացիների հետ և կարողացել էին տանել շատ դժվար հաղթանակ 7:6 հաշվով: Բայց եզրափակչում ավելի ուժեղ էր Հյուսիսային Կորեայի հավաքականը և հաղթեց 5:2 հաշվով: Վերջինս նվաճեց ոսկե մեդալներ, իսկ Հայաստանի հավաքականը` արծաթե:

3-րդ տեղի համար խաղում ՀԱՀ-ը պարտության է մատնել Մոնղոլիայի հավաքականին և նվաճել բրոնզե մեդալներ:

Առաջնության լավագույն դարպասապահ է ճանաչվել Դևիդ Բերգերը (ՀԱՀ), լավագույն պաշտպան և հարձակվող են ճանաչվել հայ հոկեիստներ Դավիթ Թագվորյանը և Հակոբ Ավետիսյանը, իսկ լավագույն խաղացող` Կիմ Կվանգ-Հոն (Հյուսիսային Կորեա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---