«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ միացել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին19 ապրիլի 2010 - 15:18 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ն տրամադրում է հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին` բնակարան ձեռք բերելու նպատակով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկով,- «Մենք շատ ուրախ ենք միանալ ՀՀ Կառավարության նախաձեռնությանը և աջակցել Հայաստանում բնակվող երիտասարդ ընտանիքներին ձեռք բերել սեփական բնակարան: ՎՏԲ-Հայաստան բանկը միշտ կամսնակցի նմանատիպ ծրագրերին, քանի որ մենք վստահ ենք, որ այսպիսով մենք մեր ավանդը կներդնենք երկրի տնտեսության զարգացման և բնակչության սոցիալական պայմանների բարելավման մեջ: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ ստանալու համար կարող են դիմել այն ընտանիքները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշները` • Ամուսիններից առնվազն մեկը ՀՀ 18-30 տարեկան քաղաքացի է; • Ամուսինների տարիքային գումարը չի գերազանցում 60 տարին; • Միաժամանակ ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35 տարին; • Երեխա ունեցող միայնակ ծնողը, որի տարիքը չի գերազանցում 30 տարին: Հիփոթեքային վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով տարեկան 9.5-10℅ տոկոսադրույքով, որից 2℅-ը սուբսիդավորում է պետությունը: Այսինքն , վարկառուն հիփոթեքային վարկը ձեռք է բերում 7,5-8℅-ով: Վարկի մարման ժամկետը առաքվելագույնը 20 տարի է, բնակարանի առավելագույնը գինը 16 մլն. ՀՀ դրամ, իսկ կանխավճարը` բնակարանի արժեքի 30℅-ից սկսած: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |