KfW բանկը Հայաստանի Կենտրոնական բանկին 20 մլն եվրո վարկ է տրամադրել![]() 19 ապրիլի 2010 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Գերմանական KfW բանկը 20 մլն եվրո վարկ է տրամադրել Հայաստանի Կենտրոնական բանկին “Բնակարանային ֆինանսավորման շուկայի կայուն զարգացում” հայ-գերմանական հիմնադրամի ծրագրի շրջանակներում: Վարկի տրամադրման մասին պայմանագիրն ապրիլի 19-ին ստորագրել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և KfW բանկի Եվրոպայի երկրների մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման ենթաբաժնի ղեկավար Եվա Վիտը: ԿԲ նախագահը հայտնել է, որ վարկը տրամադրվում է 10 տարի մարման ժամկետով եռամյա արտոնյալ ժամկետով`տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Բացի դրանից, վարկային միջոցները ենթադրվում է ամբողջությամբ օգտագործել առաջիկա երեք տարում: “Գործընկեր հանդիսացող ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկը տրամադրվելու է ֆիզիկական անձանց հայկական դրամով, տարեկան 12-16 տոկոս շուկայական տոկոսադրույքով`բնակարան ձեռք բերելու համար”,- ասել է Ջավադյանը: Բացի դրանից, նա ասաց, որ տվյալ պահին ԿԲ-ն վարկեր է տրամադրում ֆինանսական կազմակերպություններին տարեկան 8,25 տոկոսով, բայց ֆինանսական շուկայի հետագա զարգացման հետ կապված ,տոկոսադրույքը կարող է վերանայվել: Իր հերթին, Եվա Վիտն ասաց, որ ծրագրի նպատակն է Երևանի սահմաններից դուրս ակտիվացնել հիպոթեքային շուկան, այսինքն Հայաստանի մարզերում, և այն ուղղել ցածր և միջին ապահովվածություն ունեցող ընտանիքներին: “Քանի որ վարկը տրամադրվում է Գերմանիայի կառավարական միջոցներից, ապա նրա գլխավոր նպատակն է ապահովել ծրագրի մատչելիությունը անապահով շերտերի համար: Ուստի, մենք աշխատում ենք չբարձրացնել վարկի տրամադրման առավելագույն` 12 մլն դրամ նիշը”,-հավելել է Եվա Վիտը: Այսօրվա դրությամբ “գերմանա-հայկական հիմնադրամի “Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում” վարկային ծրագրի գործընկերներն են 9 բանկեր և 2 վարկային կազմակերպություններ: 2005թ. Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և Հայաստանի կառավարության միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել այդ ծրագրի իրականացման վերաբերյալ: Այդ ծրագրի շրջանակներում 2006 և 2007 թվականներին KFW գերմանական բանկը 6 մլն եվրո վարկային և 1,5 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ է հատկացրել Հայաստանի ԿԲ-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |