«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԻՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի բացառել Հայաստանի նորընտիր Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում իր ընտրվելու հավանականությունը: Ինչպես նա այսօր հայտարարել է լրագրողներին մանդատների հանձնման արարողության ժամանակ, այդ հարցը կորոշվի վաղը նորընտիր խորհրդարանի առաջին նիստում: Ա.Բաղդասարյանի խոսքերով, խորհրդարանի ղեկավարության կազմում կընդգրկվեն քաղաքական համաձայնության մասին հուշագիր ստորագրած երեք կուսակցությունների ներկայացուցիչները: Այսպես, փոխխոսնակների պաշտոնները կզբաղեցնեն Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ Հայ հեղափոխական Դաշնակցության առաջնորդներից` Վահան Հովհաննիսյանը: Ա.Բաղդասարյանը հաղորդել է նաեւ, որ խորհրդարանական վեց մշտական հանձնաժողովներից «Օրինաց երկիրը» կստանա պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության, ինչպես նաեւ առողջապահության, բնապահպանության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովների նախագահների պաշտոնները: ՀՀԿ-ն կզբաղեցնի երկու հանձնաժողովների նախագահների պաշտոնները` գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության, ինչպես նաեւ ֆինանսա-վարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը կստանա արատքին կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---