Սիդնեյի հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել Թուրքիայի հյուպատոսության առջև19 ապրիլի 2010 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Սիդնեյի հայ համայնքը ապրիլի 18-ին ցույց էր կազմակերպել Թուրքիայի հյուպատոսության առջև` շուրջ 95 տարի շարունակվող Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբում, Ավստրալիայի ազգային հեռուստատեսությունը, ինչպես նաև SBS հեռուստաալիքը և մի շարք ռադիոկայաններ ակտիվորեն լուսաբանել են միջոցառումը: Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 500 հոգի, այդ թվում նաև Սիդնեյի ասորական և հունական համայնքների ներկայացուցիչները: “Չնայած նրան, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի 20 երկրների, այդ թվում նաև Նոր Հարավային Ուելսի (նահանգ Ավստրալիայի հարավ-արևելքում) և Հարավային Ավստրալիայի կառավարությունների կողմից, այնուամենայնիվ Թուրքիան չի ճանաչում այդ փաստը”,-ասել է Ավստրալիայի Հայ երիտասարդական դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Թուֆենկյանը: Ցուցարարները վանկարկել են` “1915-ն այսուհետ երբեք”, “Թուրքիան մեղավոր է, Թուրքիան պետք է հատուցի”, “Մենք արդարություն ենք պահանջում”, “Ցեղասպանությունը դա փաստ է”: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |