Էդուարդ Ափրամյան. Այն ուժերը, որոնք չեն կարող պաշտպանել ջավախահայերի շահերը, չեն կարողանա պաշտպանել նաև ՀՀ քաղաքացիներին

Էդուարդ Ափրամյան. Այն ուժերը, որոնք չեն կարող պաշտպանել ջավախահայերի շահերը, չեն կարողանա պաշտպանել նաև ՀՀ քաղաքացիներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին 15:00-ին Ազգային նոր պաhպանողական շարժումը (ԱՆՊՇ) հանրահավաք կանցկացնի ՀՀ Վրաստանի դեսպանատան շենքի մոտ, որն ուղղված է Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի աջակցությանը` մայիսին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շեմին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային նոր պաhպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը:

Ըստ Ափրամյանի, Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը միակ կազմակերպությունն է, որն արծարծում է տարածաշրջանի հայերի ազգային խնդիրները, որի պատճառով Վրաստանի իշխանությունները ճնշում են գործադրում կազմակերպության հանդեպ: “Հանրահավաքի նպատակն է ցույց տալ ինչպես Ջավախքի հայերին, այնպես էլ Վրաստանի իշխանություններին, որ վերոհիշյալ կազմակերպությունը մեծ աջակցություն ունի հայկական հասարակական և քաղաքական ուժերի շրջանում”,-ասել է նա:

Ափրամյանը նշել է նաև, որ իրենց ակցիային 8 կուսակցություն է միացել (այդ թվում նաև ՀՅԴ-ն, Հնչակյան Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, “Հզոր հայրենիք” կուսակցությունը) և 48 հասարակական կազմակերպություններ: Նա նաև կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին մասնակցել հանրահավաքին, քանի որ, ըստ նրա, այն ուժերը, որոնք չեն կարող պաշտպանել ջավախահայերի շահերը, չեն կարողանա պաշտպանել նաև ՀՀ քաղաքացիներին:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ՀՀ քաղաքական ուժերի աջակցությունը լրացուցիչ ճնշումների առիթ չի հանդիսանա վրաց իշխանությունների համար` նա ասել է, որ աջակցությունը միայն օգտակար կլինի և կկասեցնի Վրաստանի ղեկավարության հնարավոր ճնշումը:

Ինչպես նշել է Ափրամյանը, մինչ այժմ Հայաստանի ղեկավարությունը բավարար ուշադրություն չէր դրաձնում Ջավախքի հայերի խնդիրներին, ինչը նեղ մտածողության ու այսպես կոչված բիզնեսի շահերի արդյունք է: “Մեր իշխանությունները պետք է գիտակցեն, որ Վրաստանում կա կոմպակտ բնակվող հայ համայնք, որը կարող է ճնշման գործոն հանդիսանալ այդ երկրի նկատմամբ: Սակայն այս պահի դրությամբ, մենք հակառակն ենք տեսնում`Վրաստանն է օգտագործում հայ համայնքի առկայությունն որպես Հայաստանի հանդեպ ճնշման գործոն”,-ասել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---