Վահան Հովհաննիսյան. Նույնիսկ երկու շրջանները վերադարձնելն, անընդունելի է Հայաստանի համար

Վահան Հովհաննիսյան. Նույնիսկ երկու շրջանները վերադարձնելն, անընդունելի է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն երբեք չի հեռացել մեծ քաղաքականությունից, հետևաբար, քաղաքականություն վերադառնալու մասին հարցը սխալ է: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահի հնարավոր վերադարձը քաղաքականություն: Ըստ նրա, հարցը կարող է վերաբերել Քոչարյանի վերադարձին պետկառավարման համակարգ: Ընդ որում, նա նշել է, որ չի կարծում, թե օրակարգում նման հարց կա: “Այդ ե՞րբ է Քոչարյանը հեռացել քաղաքականությունից, որ նրա վերադառնալու հարցն այդքան ուրախացնում կամ մտահոգում է որոշ քաղաքական ուժերի”,-ասել է Հովհաննիսյանը: Անդրադառնալով ՀՅԴ-ի դիրքորոշմանն այդ հարցում` Հովհաննիսյանն ասել է, որ այդ հարցը չկա կուսակցության օրակարգում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Հովհաննիսյանն ասել է, որ նույնիսկ երկու շրջանները վերադարձնելն, անընդունելի է Հայաստանի համար: “Սկզբունքային տեսակետից, նշանակություն չունի, թե քանի կիլոմետր կամ մետր ես դու զիջում, եթե դա միակողմանի զիջում է”,-ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը”:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---