ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը միանում է գարնանային ծառատունկին

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի «Արեշ» պուրակում տեղի կունենա ծառատունկ, որը կիրականացվի ՍԹԱՐ առևտրային ցանցի աշխատակիցների կողմից կամավոր հիմունքներով: Արդեն ավանդույթ դարձած գարնանային ծառատունկն իրականացվում է ցանցի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում:

Նախապես Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) մասնագետների կողմից կատարվել է տարածքի զննում, որոշվել են տնկվող` տարածքին համապատասխանող, ծառատեսակները, ինչպես նաև անհրաժեշտ թվաքանակը: Ծառատունկի օրը ընկերության կամավորները կկազմակերպեն քարերից և աղբից տարածքի մաքրման և հողի փխրման աշխատանքներ, որից հետո կտնկվեն թվով 60 թեղի, սոսի, թխկի, հացենի ծառատեսակները, ինչպես նաև թփատեսակներ:

«Կանաչ գոտու դերը շատ կարևոր է յուրաքանչյուր համայնքի համար: Համայնքի բնակիչները դա առավել սուր են գիտակցում, երբ իրենց լուման են ունենում այդ գոտու ստեղծմանն ու պահպանմանը: Ավանդույթ դարձած ծառատունկի կազմակերպումը շարունակական գործընթաց է, որում ՍԹԱՐը, որպես համայնքի պատասխանատու անդամ, իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում` աջակցելով Երևան քաղաքում կանաչ գոտու սահմանների ընդլայնմանը»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

Ծառատունկին կմասնակցի Էրեբունի Վարչական շրջանի ղեկավար` Արմեն Հարությունյանը, ով նույնպես աջակցել է այս միջոցառմանը և խոստացել հետագայում նույնպես հետևել պուրակի պահպանությանը: Ծառատունկին կմասնակցեն նաև ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վ. Քերոբյանը և Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) ներկայացուցիչները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---