Երևանում դրամական գրանշանների պատմությանը նվիրված դասախոսություն կկայանա![]() 19 ապրիլի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Երևանի պետական համալսարանում դրամական գրանշանների պատմությանը նվիրված դասախոսություն կկայանա: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Հետազոտական ռեսուրսային կովկասյան կենտրոնից (ՀՌԿԿ), դասախոսության ժամանակ կներկայացվի հայկական դրամի, ամերիկյան դոլարի ու եվրոյի գրանշանների ստեղծման պատմությունը: Դասախոսությունը կազմակերպել է CRRC-Armenia-ն ԵՊՀ հաշվապահական հաշվառման և ֆինանսների ամբիոնի հետ համատեղ: Կվարի հայկական դրամի գրանշանի հեղինակ Կարեն Կոմենդարյանը: CRRC-ը Նյու-Յորքի "Եվրասիա" հիմնադրամի և Կարնեգի Ընկերության ծրագիրն է, որը հիմնադրվել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում: Կենտոնը կոչված է ապահովելու բարձրորակ հետազոտական ռեսուրսների հասանելիությունը, զարգացնելու հետազոտական հնարավորությունները և երկխոսությունը գիտական-հասարակական հետազոտությունների մասնագետների ու քաղաքական գործիչների միջև երկխոսությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |