ԼՂՀ նախագահը քննարկել է արտասահմանյան առաջատար բուհերում հայ ուսանողների կրթության հարցը![]() 19 ապրիլի 2010 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին ընդունել է ”Հայ-բրիտանական միություն” հասարակական կազմակերպության անդամներին` կազմակերպության խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են արտասահմանյան առաջատար բուհերում հայ ուսանողների կրթության և հայրենիքում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, կառավարման մեթոդների կիրառման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարևորել է արտերկրի, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի հեղինակավոր բուհերում հայ երիտասարդության կրթության հարցը, նրանց վերադարձը հայրենիք ու ստացած գիտելիքների կիրառումը` ի նպաստ հայրենի երկրի զարգացման: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում առանձնակի ուշադրություն է դարձվում որակյալ կադրերի պատրաստման ու կատարելագործման հարցերին, և այդ գործում ակնկալում է նաև “Հայ-բրիտանական միության” դերակատարությունը: Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |