Ադրբեջանա-ամերիկյան զորավարժությունները հետաձգվել են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ ընթացիկ տարվա մայիսին նշանակված ադրբեջանա-ամերիկյան զորավարժությունները հետաձգվել են: Այդ մասին հաղորդեց ԱՀ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն:

"Սակայն դրա պատճառներն ինձ հայտնի չեն, պարզելու անհրաժեշտություն կա",- ավելացրել է նա:

Երկկողմ ադրբեջանա-ամերիկյան ռազմական համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա 2009թ. ապրիլին Ադրբեջանում վաշտի մակարդակով "Տարածաշրջանային պատասխան-2009" համատեղ զորավարժություններ կայացան: Նույնպիսի զորավարժություններ ծրագրվում էր անցկացնել նաև այս տարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---