Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կայցելի Հունաստան19 ապրիլի 2010 - 22:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Հունաստանի խորհրդարանում տեղի է ունեցել հանդիպում խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի եւ Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի միջեւ: Կողմերը քննարկել են հայ-հունական համագործակցության հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի եւ համագործակցության ամրապնդումը, ինչի համար լավ նախադրյալներ են ստեղծվել վերջերս հունական խորհրդարանում հայ-հունական բարեկամության խմբի ստեղծմամբ: Այդ համագործակցությունը գործնական հուն տեղափոխելուն, անկասկած, կնպաստի նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի այցը Հունաստան, որը նախատեսվում է ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին: Շնորհակալություն հայտնելով Հունաստանի խորհրդարանի նախագահին ջերմ ընդունելության եւ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար` Հայաստանի դեսպանը հանդիպման ավարտին երախտագիտությամբ նշեց, որ Հունաստանի խորհրդարանի պատերի ներսում 14 տարի առաջ` ապրիլյան հենց այս օրերին, միաձայն ընդունվել է Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման եւ հիշատակի օրվա սահմանման մասին բանաձեւը, եւ որ այս տարի եւս հայերն ու հույները միասին մասնակցելու են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |