Հայաստանի տաղավարը ԷՔՍՊՈ-2010-ում հնարավորություն կտա յուրաքանչյուրին մասնակցել Աշխարհի քաղաքի ստեղծմանը20 ապրիլի 2010 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի տաղավարը ԷՔՍՊՈ-2010-ում, որն իրենից ներկայացնում է Աշխարհի քաղաքի մոդելը, հնարավորություն կտա յուրաքանչյուրին մասնակցել նրա ստեղծմանը: “Մեր պատկերացմամբ, ապագայի քաղաքը մի տարածք է քաղաքակրթությունների և մաշկույթների զարգացման համար, որտեղ կլինեն աշխարհի ազգային թաղամասերը”,-ասել է նա: Ըստ նրա, հայկական տաղավարի եզակիությունը հենց նրանում է, որ Շանհայում կծնվի Աշխարհի քաղաքը, ցուցահանդեսի ընթացքում: Ինչպես ասել է Ա.Սարգսյանը, երկրի ղեկավարությունը ստեղծեց բոլոր պայմանները Հայաստանի հաջող մասնակցության համար: Սեպտեմբերի 21-ին ցուցահանդեսում կնշվի որպես Հայաստանի Ազգային օր: Դա կլինի իրադարձություններով հագեցած և հայկական հյուրասիրությամբ աչքի ընկնող տոն: Լավագույն հայկական համույթները կներկայացնեն ժողովրդական ստեղծագործության նմուշներ, կկազմակերպվեն համերգներ, ցուցահանդեսներ ու շնորհանդեսներ: Շանհայ քաղաքում տեղի կունենա “Հայաստան` արարման արվեստ” ակցիան: Ըստ նրա, ցուցահանդեսում “Ծիրանի այգի” հատվածում այցելուները կկարողանան տեսնել, թե ինչպես է ծաղկում ծիրանի ծառը,զմայլվել դուդուկի հնչյուններով և փորձել հայկական ծիրանը: “Ոսկի և մետաքս” ցուցադրությունը կպատմի Հայաստանի ու Չինաստանի պատմական առևտրային կապերի մասին, հյուրերը կկարողանան ծանոթանալ նաև հայ ոսկերիչների արվեստին: “Վստահ եմ, որ ցուցահանդեսում ներկայացված գիտատեխնիկական նվաճումների կայնքի կոչումը կմոտեցնի մեզ մեր ընդհանուր երազանքին` Աշխարհի քաղաքի ստեղծմանը”,-ասել է հայ դիվանագետը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |