Հայաստանում հրաբուխների ակտիվացման հավանականությունը փոքր է

PanARMENIAN.Net - Հայաստանում հրաբուխների ակտիվացման հավանականությունը փոքր է, սակայն անտեսել այն չի կարելի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է երկրաբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Մելիքսեթյանը:

“Վերջին տարում Հայաստանում ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի առաջիկա կառուցման կապակցությամբ, Հայաստանի երկրաբանական ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիան, լավագույն օտարերկրյա փորձագետների հետ համատեղ ակտիվորեն զբաղվում է Հայաստանում սեյսմիկ և հրաբխային վտանգների ուսումնասիրությամբ”,-հավելել է նա:

Ըստ Մելիքսեթյանի, Հայաստանում պոտենցիալ ակտիվ են համարվում այն հրաբուխները, որոնք ժայթքել են վերջին 10 000 տարում, դրանք են` Փորակը Վարդենիսում, Քարքարը, Սմբատասարը, Նազելին Սյունիքում, Վայոց սարը Վայքում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---