Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ցեղասպանությունը հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ցեղասպանությունը հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված “Մշակութային ցեղասպանություն” միջազգային համաժողովը: Համաժողովի կազմակերպիչներն են` Հայաստանի սփյուռքի նախարարությունը, Գիտությունների ազգային ակադեմիան և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Համաժողովի բացման խոսքում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, որ հայ ժողովուրդն արդեն 95 տարի շարունակում է հանուն արդարության և Հայոց ցեղասպանություն միջազգային ճանաչման համար իր պայքարը: “Մենք և սփյուռքի մեր եղբայրները շարունակում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը հետևեց մեկ այլ` Ջուլֆայի հայկական մշակութային ժառանգության դեմ ցեղասպանությունը: Մենք դատապարտում ենք այդ գործողությունները և հայտարարում, որ այն անձինք, ովքեր իրագործել են այդ վայրագությունները` պատժվելու են”, - ասել է Հրանուշ Հակոբյանը: Նա կոչ է արել համայն հայությանը միավորվել և մշակել հայ ժողովրդի իրավունքների վերականգնման միասնական ծրագիր:

Հ. Հակոբյանն ընդգծել է, որ որևէ մեկը չի կարող սեպ խրել Հայաստանի և սփյուռքի հայության միջև:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր հերթին հայտարարեց, որ հայկական ճարտարապետական հուշարձանների նկատմամբ ցեղասպանությունը շարունակվում է այսօր: “Մեր օրերում մշակութային ցեղասպանության արտահայտություն է նաև այն, թե ինչպես են Ադրբեջանն ու Թուրքիան սեփականացնում հայկական մշակույթը: Մենք պետք է զգոն լինենք և ստեղծենք ծրագրերի միասնական փաթեթ, որպեսզի կարողանանք պայքարել այդ երևույթի դեմ”, - ասել է ԵՊՀ ռեկտորը: Նա ի դեմս համալսարանի, պատրաստակամություն է հայտնել օգնելու պետական կառույցներին այդ հարցում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---