Վահան Հովհաննիսյան. Մշակութային ցեղասպանության հասցրած վնասն անդառնալի է

Վահան Հովհաննիսյան. Մշակութային ցեղասպանության հասցրած վնասն անդառնալի է

PanARMENIAN.Net - Հայ ժողովրդին մշակութային ցեղասպանության արդյունքում հասցված վնասն անդառնալի է` այն անհնար է վերականգնել: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում “Մշակությաին ցեղասպանություն” խորագրով միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: “Կարելի է փոխհատուցել գույքի կորուստը, սակայն մշակութային ժառանգության ոչնչացման արդյունքում հասցված վնասն, անդառնալի է”,-ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Վ.Հովհաննիսյանն ասել է, որ այդ գործընթացի միջոցով թուրքական կողմը, ի տարբերություն հայկականի, ոչ թե փորձում է խաղաղության ու կայունության հասնել տարածաշրջանում, այլ հետապնդում է բոլորովին այլ նպատակներ: “Թուրքիան այսօր փորձում է պառակտել Հայաստանն ու Սփյուռքը”,-ասել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---